Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

ԻՆՉՔԱ՞Ն ԿՏևԻ

ԻՆՉՔԱ՞Ն ԿՏևԻ
28.06.2011 | 00:00

«Իրատես de facto»-ն հունիսի 21-23-ի համարում «Բիզնես` բանտարկյալների առողջության հաշվին» խորագրով լուր էր տպագրել` փաստելով, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անորակ հաց են տալիս բանտարկյալներին, ինչի պատճառով վերջիններս մարսողական խնդիրներ ունեն։ Արդարադատության նախարարությունը, արձագանքելով մեր հրապարակմանը, վերահսկողության տեսչությանը հանձնարարել է ստուգել քրեակատարողական հիմնարկի հացի որակը։
Փորձեցինք նախարարությունից ճշտել` ներկայումս ո՞ր փուլում են աշխատանքները։ Մեզ փոխանցեցին, որ հանձնարարականը դեռևս կատարման փուլում է, և արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն։ Ի դեպ, բանտարկյալներից հաջողվեց ճշտել, որ արդեն մի քանի օր է` իրենց լավորակ հաց են տալիս։ Սակայն նրանք մտավախություն ունեն, որ հնարավոր է ստուգումներից հետո նորից նույն վիճակը լինի, ուստի հորդորեցին նախարարությանը` համապատասխան տեսչության միջոցով իրավիճակը մշտապես հսկողության տակ պահել։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 795

Մեկնաբանություններ